Կոմիտասի պողոտայում Mercedes C180-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. վերջինիս վիճակը ծանր է
Հուլիսի 6-ին՝ ժամը 23։37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/3 հասցեում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն (մոտ 50 տարեկան կին):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին: Վերջինս հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Արսեն Թորոսյանը նոր սահմռկեցուցիչ տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի հետ կապված
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հրապարակել ֆբ-յան իր էջում. Նա գրել է. Սահմռկ...
Վթար Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։0...