Կար աղջիկ երեխա, որը մարմնի 50 տոկոսն ընդգրկող այրվածքներ ուներ. Արարատի ԲԿ բժիշկ. NEWS.am
Ողբերգական վթարից 15 րոպե անց Արարատի ԲԿ է տեղափոխվել 11 վիրավոր, որոնք հիմնականում այրվածքներ են ունեցել. նրանցից 4 հիվանդ տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի ԲԿ-ի հերթապահ բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանը:
«Մեկ հիվանդ գանգուղեղային փակ տրավմայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ մեկ երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Մեզ մոտ այս պահին մնացել է երկու հիվանդ. մեկը Նկուրյան Անդրանիկն է, որն ստացել է աջ սրունքի պատռած վերք եւ մարմնի տարբեր հատվածներում քերծվածքներ եւ 10-ամյա Նարե Գրիգորյանը, որի մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ: Նրանց վիճակը կայուն է, լուրջ վնասվածքներ չկան»,-ասաց բժշկուհին:
Նա հավելեց, որ 2-րդ, 3-րդ աստիճանի լուրջ այրվածքներով հիվանդներ են եղել, որոնց մարմնի մեծ մակերես այրվել է. «Նրանք տեղափոխվել են Այրվածքաբանական կենտրոն, որոնց վիճակը տեղախոխելու պահին կայուն ծանր է: Կար աղջիկ երեխա, որի մարմնի 50 տոկոսն ընդգրկող այրվածքներ ուներ՝ դեմքի, կրծքավանդակի, մեջքի շրջանով, վերին վերջույթներով, ստորին վերջույթների որոշ հատվածներով»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Արսեն Թորոսյանը նոր սահմռկեցուցիչ տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի հետ կապված
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հրապարակել ֆբ-յան իր էջում. Նա գրել է. Սահմռկ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...