Երևան-Երասխավան վթարի հետևանքով վիրավորվել է 12 մարդ. նրանք Երևանի տարբեր հիվանդանոցներում են
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն է հրապարակել:
«Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, 1-ը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, 6-ը Արարատի բժշկական կենտրոն: Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին», – ասված է հայտարարության մեջ:
Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում է, ուր տեղափոխվել են Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից չորսը:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանը ներկայացրել է վթարից տուժածների առողջական վիճակի մասին որոշ մանրամասներ: Նա նշել է, որ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Արսեն Թորոսյանը նոր սահմռկեցուցիչ տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի հետ կապված
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հրապարակել ֆբ-յան իր էջում. Նա գրել է. Սահմռկ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...