Դաժան ու ողբերգական ավտովթար Երևան- Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի»-ին. վթարի մասնակից «Գազել»-ում հայտնաբերել են մոխրացած 5 դի
Քիչ առաջ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota, ВАЗ 2106 և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը։ Ոստիկանները ու քննիչներ պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 5 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Արսեն Թորոսյանը նոր սահմռկեցուցիչ տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի հետ կապված
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հրապարակել ֆբ-յան իր էջում. Նա գրել է. Սահմռկ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...