Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ վերջինիս հրաժարականը պահանջելու անհրաժեշտություն։
«Բայց ՍԴ-ում առկա այն իրավիճակին, որը նկարագրել է Վահե Գրիգորյանը, մենք տեղյակ ենք եղել», - ասաց նա։
Լրագրողներ հարցին՝ որտե՞ղ են այժմ ապօրինի հարստացած և ներկայումս Հայաստանից բացակայող մի շարք անձինք, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ չի կարող ասել, նման տեղեկատվության չի տիրապետում։
Անդրադառնալով վեթինգի թեմային՝ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ակտիվորեն զբաղվում են նշված գործընթացով։
«Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում կլինի, թե ճանապարհային քարտեզն ինչպիսին է, ինչպես ենք պատկերացնում վեթինգի իրականացումը։ Ես հաստատում եմ, որ ամենայն հավանականությամբ վեթինգ իրականացնող մարմինը լինելու է ԲԴԽ-ն», - նշեց Մակունցը՝ միաժամանակ ավելացնելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վեթինգի անցկացման իր դիտարկումներն է ներկայացրել, որոնք ապագայում կքննարկվեն։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ան...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Ինձ համար անակնկալ էր. Մակունցը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու հայտարարության մասին
«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմա...