Ինձ համար անակնկալ էր. Մակունցը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու հայտարարության մասին
«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմանադրությունն ու սահմանադրական դրույթները կարող են մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը, հետևաբար, բոլոր մեկնաբանությունների համար Վահե Գրիգորյանին դիմեք»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, գրում է Shantnews.am-ը:
Լրագրողների հարցին` եթե կա ԱԺ կողմից ընտրված ՍԴ նախագահ, այժմ Վահե Գրիգորյանն ինչպե՞ս է պատրաստվում ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը, Մակունցը պատասխանել է. «Մտադրությունների հետ կապված` ասեմ, որ դա յուրաքանչյուր թեկնածուի իրավունքն է որևէ փուլում որոշել իր մտադրությունները հանրայնացնել կամ չհանրայնացնել: Վահե Գրիգորյանը նպատակահարմար է գտել իր աշխատանքային մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ընթացքում, և որևէ խնդիր ես չեմ տեսնում»,- ասել է Մակունցը և ևս մեկ անգամ շեշտել, որ սահմանադրական դրույթների մեկնաբանման համար դիմեն անձամբ Վահե Գրիգորյանին:
Լիլիթ Մակունցի խոսքով` Վահե Գրիգորյանի` ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու մասին երեկվա հայտարարությունն իր համար անակնկալ է եղել:
«Ինձ համար անակնկալ էր»,- ասել է Մակունցը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...