Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա. Մարտի 1-ի գործով տուժող

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների բողոքի քննության ժամանակ մինչ պաշտպանական կողմի առարկություններին անցնելը ելույթներով հանդես եկան Մարտի 1-ի գործով տուժողներ Սուրեն Գեւորգյանը եւ Անդրանիկ Հարությունյանը, գրում է Armtimes.com-ը:

 

Մասնավորապես տուժող Գեւորգյանը դատարանում հայտարարեց, որ իր ամբողջ ընտանիքը 2008-ից հետո հեռացել է Հայաստանից. «Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա, մենակ ես եմ մնացել։ Ես մնացի մենակ․ 2008-ից իմ ցեղը փախավ Հայաստանից, միայն ես եմ մնացել։ Ցավալի վիճակ է իմ կենսագրությունը: Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն, ոճրագործը պետք է պատասխան տա։ Ես Հայաստանում ստրուկ եմ ապրել, իրավազուրկ, էնքան մրմուռ կա հոգուս մեջ՝ մենակ վերեւում Աստված գիտի։ Նա ոչնչացրեց իմ ընտանիքը, անկախություն եմ ցանկացել, սա էր իմ անկախությո՞ւնը, ես մրմռում եմ։ Իմ նման հարյուրավոր ընտանիքներ փախան... Ինչի համար Ռոբերտ Քոչարյանը անցանկալի քաղաքացի համարեց որդուս եւ վտարեց...: 

 

Ինձ ջնջխված բերին, տուն քցին, կինս տեսավ, շաքար ստացավ։ Ահա էս էր իրավունք պահանջելու իմ վերջակետը, ես իմ իրավունքն էի պահանջում հայրենիքից, ընտանիքս բնաջնջվեց, մնացի միայնակ։ Ես Աստծուց միայն մեր ազգին փրկություն եմ խնդրում, նույն բանսարկուները ստեղ են՝ Մարտի 1-ի։ Հայաստանում գտնենք արդարադատություն, բայց մարդու խիղճը, հային Հայաստանում ոչնչացնե՞ն, ինչի՞ գա ինձ ոչնչացնի, ի՞նչ էի արել։ Ինձ ոտի տակ են քցում, ջնջխում, գլխից հարվածում, պարոն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից»,- հայտարարեց տուժողը, ապա հավելեց. «Իմ էրեխեն Ռոբերտ Քոչարյանի թագավորությունից ա փախել։ Նրան արժանի պատիժ»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ միանում է տուժողների եւ դատախազների կողմից ներկայացված բողոքներին:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

 

Պատահարներ