Միաձայն ընդունվեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի նիստում կայացած քվեարկությամբ:
Նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը`թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 քմ-ը և պետք է պարունակի միայն լոգոն:
Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին ոստիկանության զորքերում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվում է ՈԶ-ի 27-ամյակը: Միջոցառմանը ներկա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրատար խողովակի վթարի պատճառով հեղեղվել է Բազմաղբյուրի բնակչի պտղատու այգին
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում ջրատարի վթարի պատճառով անելանելի վիճակում է հայտնվել տեղի բնակիչներից մեկը: Վերջ...
«Իմ քայլի» ավագանու անդամ Եվա Թովմասյանը վայր է դնում մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը մանդատը վայր է դնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստին հա...