ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները
Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն ապամոնտաժվում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«11 տաղավար, որոնք մոտավորապես 25մ մեկուսացրել են մայթը փողոցից, որը նաև քաղաքաշինական իմաստով սխալ է: Ժամանակին մայթի այդ հատվածը 5 տարի ժամկետով տրամադրվել է անհատ ձեռնարկատիրոջ: Այնուհետև ժամկետը երկարացվել է: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք խնդիր էինք դրել, որ այն այլևս չենք երկարացնելու»,-ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Այն, որ պայմանագրի ժամկետը չի երկարացվելու՝ տնտեսվարողը ծանուցվել էր դեռ ամիսներ առաջ: Երկարատև բանակցություններից հետո այսօր ապամոնտաժումն ամբողջովին կատարվում է հենց տաղավարների սեփականատիրոջ միջոցներով:
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ աննախադեպ այս ծրագրի հիմնական նպատակը նախ մայթն ազատելն էր, հետո նաև՝ շուկային իր նշանակությանը վերադարձնելն ու ծառայեցնելը:
Տաղավարների ապամոնտաժումից հետո տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի: Կվերականգնվի նաև մայթի ընդհատված ծառուղին, կփորվեն նոր բնաբաժակներ, և աշնանը տարածքը կհամալրվի նոր ծառերով:
Արաբկիրում և հատկապես Կոմիտասի պողոտայում մայթերին տեղադրված կրպակների և տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական.
«Նմանատիպ այլ կրպակաշարեր կան շուկայի մյուս կողմում, դրանք ևս պետք է նույն տարբերակով ապամոնտաժվեն: Մայթը լիարժեք գործառնական առումով վերադարձնելու ենք իր երբեմնի կարգավիճակին» ,- ընդգծել է վարչկան շրջանի ղեկավարը:
Տաղավարների ապամոնտաժումն առաջացրել էր տարիներ շարունակ իրենց առևտուրն այստեղ կազմակերպող քաղաքացիների դժգոհությունը: Ու, թեև համայնքն ու վարչական շրջանը որևէ պարտավորություն չունեին առևտրով զբաղվողների նկատմամբ, վարչական շրջանի ղեկավարի առաջարկով առևտրականներն իրենց գործունեությունըը կարող են շարունակել շուկայում և առաջարկվող մի շարք այլ տարածքներում՝ առաջին մի քանի ամիսն առանց վճարելու պայմանով:
Մայթերը բնակիչներին վերադարձնելու ևս մեկ օրինակը Արաբկիրում շուկայի հանդիպակաց մայթն էր: Առևտրի կենտրոնի կառուցումից հետո մայթն ամբողջությամբ վերածվել էր ավոտակայանտեղիի: Խնդիրն այստեղ արդեն լուծված է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում և քաշքշուկ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև
Քիչ առաջ հուժկու բախում տեղի ունեցավ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև, գրում է Hraparak.am-ը:Ց...
ՈՒՂԻՂ. Մեկնարկել են ԱԺ քառօրյա նիստերը. Օրակարգում ՍԴ դատավորի ընտրության հարցն է
Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի նիստերը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են: ԱԺ նիստը մեկնա...
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են՝ զրուցել սրճարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այսօր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ընդմիջմանը հանդիպել է «Տաշիր»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դանդաղ ռումբ». «Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք»...