Քաղաքականություն Կարևոր

Արցախում ինչ խաղաղություն է․ ո՛չ կրակոց կա, ո՛չ մարդասպանություն կա, խաղաղություն է, բայց հայություն չկա․ Մինասյան

Ofelya
Արցախում ինչ խաղաղություն է․  ո՛չ կրակոց կա, ո՛չ մարդասպանություն կա, խաղաղություն է, բայց հայություն չկա․ Մինասյան

Իր մանկության երազանքը կփշրվի բյուրեղի ապակու նման, և ես վստահ եմ՝ հենց ինքը և իր վայ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն քաղաքական աղբանոցում, նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկներում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2026 թվականին գործող ընդդիմադիրներին ժովուրդը ուղարկելու է քաղաքական աղբանոց:


Հարցին՝ չի կարծում, որ իշխանության մատնանշած խաղաղության հետևից հանրությունը կգնա ու նորից «Քաղաքացիական պայմանագրին» կընտրի, Մինասյանը նշել է.


«Բայց խաղաղություն չկա այդտեղ, այդտեղ կա կեղծ թեզ: Տեսեք՝ Արցախում ինչ խաղաղություն է, խաղաղությո՞ւն է, չէ, ո՛չ կրակոց կա, ո՛չ մարդասպանություն կա, խաղաղություն է, բայց հայություն չկա»։


Պատգամավորի խոսքով՝ ամենամեծ խաղաղություն ուզողն այսօրվա ազգային ընդդիմադիր հատվածն է:


«Ազգային ընդդիմությունն ավելի շուտ և շատ է ուզում խաղաղությունը, բայց այդ խաղաղությունը պիտի հիմնված լինի քո ազգի հարգանքի վրա, քո ազգի ապրելու իրավունքի սկզբունքի միջազգային ամբողջական համակարգի գործադրման սկզբունքի վրա, այլ ոչ թե ուղղակի օրվա իշխանության ցանկությունների և հայտարարությունների»,- հավելել է նա։


Մինասյանը պնդել է, որ այսօր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ամբողջ էությամբ մերժում է սրանց:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250