Նյութական վնասի հատուցման հայցերով դատարան դիմած քաղաքացիների համար պետական տուրքի վճարումը կհետաձգվի
Իրենց հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով դատարան դիմած քաղաքացիների համար պետական տուրքի վճարումը կհետաձգվի: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
«Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննական մարմինը՝ դատախազը կամ դատարանը, հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը:
Նրա խոսքով՝ նախագծով հիմնարար իրավունքների շրջանակը կանխորոշվել է՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն իրավունքների շրջանակը, որոնց պետության համար խախտման դեպքում նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցում: Դրանք են կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկելու իրավունքը, անձնական ազատության, անձեռնմխելիության իրավունքը և այլն:
«Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի պետության կողմից պատճառած ոչ նյութական վնասի հատուցման հայցերով կառուցակարգ սահմանել՝ արդար դատաքննության իրավունքի մաս կազմող դատարանների մատչելիության իրավունքի լիարժեք իրացման համար: Այսպիսով լրացուցիչ երաշխիք ենք նախատեսում՝ անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության»,- հավելել է փոխնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքում մոտ 44 հազար մարդ պետք է տեղավորվի. որոշումն ընդունվեց
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու որոշման նախագծին։ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեաս...
«Ռազմական կոնֆլիկտը չի բացառվում, եթե Թուրքիան հանկարծ որոշի խախտել Հունաստանի ինքնիշխանությունը»
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պա...
Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին
Մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք։ «Ազատության» հարցին, թե համաձա՞յն է երրորդ նախագահ Սեր...
Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի պաստառին բեղեր նկարած 16-ամյա տղային
Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶ...