Ֆրանսիայի նախագահի զգուշացումը՝ Իսրայելին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է Իսրայելին զերծ մնալ ցանկացած հարձակողական կամ անեքսիայի փորձից՝ նշելով, որ դա չի կանգնեցնի Պաղեստինի Պետության ճանաչման շարժումը։ Այս մասին նա նշել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո X-ում կատարած գրառման մեջ։
«Ես հենց նոր խոսեցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։ Միասին մենք համանախագահելու ենք սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայանալիք երկու պետության բանաձևով կարգավորման համաժողովը։ Պաղեստինցի պաշտոնյաներին վիզա չտրամադրելու ամերիկյան որոշումն անընդունելի է։ Մենք կոչ ենք անում չեղարկել այս միջոցը և ապահովել պաղեստինյան ներկայացուցչությունը՝ համաձայն հյուրընկալող երկրի համաձայնագրի», - նշել է նա գրառման մեջ։
Մակրոնը նաև նշել է, որ նպատակը հստակ է՝ ապահովել երկու պետությունների բանաձևով կարգավորման հնարավորինս լայն միջազգային աջակցություն՝ որպես միակ միջոց և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների օրինական նկրտումները բավարարելու համար։
«Սա կպահանջի մշտական հրադադարի իրականացում, բոլոր պատանդների ազատ արձակում, Գազայի ժողովրդին մարդասիրական լայնածավալ օգնության մատակարարում և Գազայում կայունացման առաքելության տեղակայում։ Մենք նաև աշխատում ենք ապահովել, որ հաջորդ օրը ՀԱՄԱՍ-ը զինաթափվի և զերծ մնա Գազայի ցանկացած կառավարումից, և որ Պաղեստինի ինքնավարությունը բարեփոխվի և ամրապնդվի, ինչպես նաև Գազայի հատվածը լիովին վերակառուցվի», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Հավելենք՝ ավելի վաղ, բացի Ֆրանսիայից, Պաղեստինը ճանաչելու մտադրությամբ հանդես են եկել Բելգիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է. Զախարովա
Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնա...
Մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր մակարդակով․ Ֆրանսիայից՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
Ռուսաստանը կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր սրացման կանխումը
Ռուսաստանը կարևոր է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր սրացման կանխումը՝ տալով առաջնահերթությունը կողմերի միջև կ...