Սիրանուշ Սահակյանը` Բաքվում պահվող հայ գերիների և Ադրբեջանում Կարմիր խաչի փակվելու մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարության որոշմամբ ԿԽՄԿ-ն սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ Այս թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ըստ էության, միակ միջազգային կառույցն էր, որըհասանելիություն ուներ Բաքվում պահվող գերիներին և քաղբանտարկյալներին: Այս կազմակերպության միջոցով ընտանիքները կարողանում էին փոխանցել ծանրոցներ, կազմակերպության այցերի ժամանակ կազմակերպվում էին գերիների հեռախոսազանգերը ընտանիքների հետ, Կարմիր խաչը նաև տեղեկատվություն էր փոխանցում ընտանիքներին: Ներկայումս չկա որևէ անկախ կառույց, որը կարող է անաչառ ու ճշգրիտ տեղեկատվություն հայտնել հայ գերիների իրական վիճակի մասին: Սա չափազանց մտահոգիչ հանգամանք է, քանի որ նոր անսահման հնարավորություն է բացում գերիների ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների համար: Արդեն իսկ հունիսից դադարած Կարմիր խաչի այցելությունները թողել են իրենց ծանր հետևանքները։ Վերջին օրերին կատարված զանգերի ընթացքում պարզվել է, որ գերիների շրջանում առկա են ծանր առողջական և հոգեբանական խնդիրներ։ Սա հստակ վկայում է, որ միջազգային վերահսկողության բացակայությունը անմիջական վտանգ է ստեղծում նրանց կյանքի և անվտանգության համար»,- ասել է Սահակյանը:
Ըստ Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով՝ կարճատև հեռախոսազանգեր լինում են Բաքվում պահվող հայ գերիների և հարազատների միջև: Բայց ցավոք, ոչ ոք այլևս չի կարող ասել, թե նրանք ինչ վիճակում են:
Ադրբեջանական լրատվամիջոցներում հուլիսին տեղեկություն եղավ, թե Խոշտանգումների դեմ իրենց տեղական կոմիտեն այցելել և մոնիթորինգ է իրականացրել Պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, հանդիպել հայ գերիների հետ, և իբր նրանք որևէ դժգոհություն չեն ունեցել:
Ըստ ամենայնի, այս հաղորդագրությունները նրա համար են, որ ցույց տան, թե իբր իրենց տեղական կառույցների միջոցով իրականացնում են Կարմիր Խաչի գործառույթը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով կիրառվել է միջանկյալ միջոց, ըստ որի Ադրբեջանը պարտավոր է սահմանված պարբերականությամբ տեղեկացնել նրանց իրավունքների պաշտպանության և առողջական վիճակի մասին։
Սակայն Ադրբեջանը ոչ միայն դժկամությամբ է կատարում այս պարտականությունը, այլև փորձեր է անում միջնորդություններ ներկայացնելով վերացնել կիրառված միջոցները՝ դատարանին տրամադրելով միակողմանի, հաճախ էլ փաստերին չհամապատասխանող սուտ տեղեկատվություն:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է են իրար բարևում Փաշինյանը, Էրդողանը, Ալիևն ու Մակրոնը
Համացանցում նոր տեսանյութեր են տարածվում Փաշինյան-Էրդողան-Ալիև-Մակրոն «միջանցքային» հանդիպումից։ Հիշեցնենք՝ քիչ առաջ հրա...
Ուկրաինան՝ Ռուսաստանի նոր լայնածավալ հարձակման ու մեկ այլ լուրջ սպառնալիքի մասին
Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը որևէ ուղղությամբ ռուսների խոշոր հարձակման հավանականությ...
Հայամետ գործչին արդարացրած դատավորների դեմ Թուրքիայում հետաքննություն է սկսվելու
Թուրքիայում հետաքննություն կսկսվի այն դատավորների դեմ, որոնք Գեզի այգու գործով մեղադրյալների, այդ թվում՝ հայամետ գործիչ...
Պեսկովը պարզաբանել է՝ Թրամփը չի շնորհավորել Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգային միասնության օրվա կապակցությամբ շնորհավորանքներ չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ...