Ռուսաստանը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանի վրա
Ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 502 անօդաչու թռչող սարք, 15 «Կալիբր» հրթիռ և 8 «X-101» թևավոր հրթիռ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կիրովոգրադի մարզում վիրավորվել է երկաթգծային ընկերության 4 աշխատակից։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես խափանվել է։ Վնասվել է 17 բնակելի շենք, որոնցից մեկն ավերվել է։
Կիևի մարզում խոցված թիրախի բեկորները հրդեհ են առաջացրել, վնասել մեքենաներ և պատուհաններ։
Չեռնիգովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, անօդաչուները հարվածել են «կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի»։ 30 000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Անօդաչուների հարվածներից վնասներ են գրանցվել նաև Խմելնիցկու, Լվովի, Իվոնո-Ֆրանկովսկի, Լուցկի մարզերում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ռոստովի, Բրյանսկի, Կրասնոդարի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերում, Սև և Ազովի ծովերում, Ղրիմում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի թափանցիկությունը վերաբերում է միայն խորովածի փառատոններին, վարչապետը գործում է գաղտնի . Շարմազանով
Այն, որ կառավարության գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը ավելացվել է 1,5-2 անգամ, խոսում է այն մասին, որ վարչապետը...
«Մենք ոչ մի զինվոր չենք ուղարկի կռվելու». Իտալիայի ԱԳՆ
Իտալիայի Արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հաստատել է այն դիրքորոշումը, որ Ուկրաինա իտալական զորքեր...
Հնարավոր է օդային հարձակում. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, «լուրջ» օդային հարձակման հնարավորության...
ԱՄՆ-ն առանց Կոնգրեսի հավանության չի կարող օգնել Ուկրաինային. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն այլընտրանք չունի Ուկրաինային ռազմական աջակցությանը՝ առանց Կոնգրեսի կողմից նախագահ Ջո Բայդենի խնդրանքի հաստատման, ա...