Պատահարներ

Ինչ վիճակում են Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածները

Mariam Z.
Ինչ վիճակում են Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածները

Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2–ին մեքենայի պայթյունից տուտուժածներից մեկը, որի վիճակը ծայրահեղ ծանր էր, տեղափոխվել է բաժանմունք։ Sputnik-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։


«Վիճակը հիմա միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս 2-ի վիճակը բավարար է, դուրս են գրվել»,– ասել են նախարարությունից։


Հիշեցնենք` երեկ` 14։40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են նաև հարակից ավտոմեքենաներ։ 3 քաղաքացի հոսպիտալացվել է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250