Պուտինը ցույց է տալիս իր անպատժելիությունը․ Զելենսկի
Պուտինը ցույց է տալիս իր անպատժելիությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանելով՝ Ուկրաինային հասցված գիշերային հարվածները։
Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանի վրա: Հիմնական թիրախները, նախագահի խոսքով, դարձել են էներգաօբյեկտները և այլ քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցը:
«Ակնհայտ է, որ դրանք ռուսական ցուցադրական հարվածներ են։ Պուտինը ցույց է տալիս իր անպատժելիությունը։ Հենց ճնշման ուժեղ միջոցների անհրաժեշտության մասին ենք խոսելու գործընկերների հետ այս օրերին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանների վրա։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն ցանկություն է հայտնել անցկացնել առանձին հանդիպում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ
ԱՄՆ պատվիրակությունը ցանկություն է հայտնել անցկացնել առանձին հանդիպում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ կենտրոնանալով Ո...
Թրամփը հայտնել է Սի Ցզինպինի հետ Ուկրաինայի և Իրանի շուրջ քննարկումների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում քնն...
Ի՞նչ ունեցվածք ունի Նարեկ Մկրտչյանը․ «Ժողովուրդ»
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն ունի Արմավիրի մ...
Այս պահին չունենք վարչապետի թեկնածու. պատրաստ ենք քննարկել. «Պատիվ ունեմ»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի պատրաստ է աջակցել վարչապետի անվստահության գործընթացին։«Վերահաստատ...