Գալյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» արտահայտության մասին
Մենք` կառավարության անդամներս, կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը:
«Սահմանադրական կարգավիճակը կառավարության անդամների և ղեկավարի, ըստ էության հստակ է, այդ առումով մանիպուլյացիաներ մի արեք»,- լրագրողներին ասել է Գալյանը:
Դիտարկմանը՝ Փաշինյանը հստակ ասել է՝ «կառավարությունը ես եմ», Գալյանն նշել է. «Ես էլ եմ կառավարությունն ինչ-որ առումով, մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարներ և իրավական առումով մենք բոլորս, այո՛, կառավարություն ենք»:
Գալյանը հայտնել է, թե ուղիղ խոսք չի ասել վարչապետը, որ իր խոսքն է գերակա և ոչ ոք իրավունք չունի հակադրվի նրան: «Ես կառավարության անդամ եմ, մենք ունենք քաղաքական թիմ, որ եկել է իշխանության, մեր խոսքը միտքը և գործը մեկ պետք է լինի և վարչապետի ասածը հենց դրա մասին է»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Հայրենի» իշխանությունը գործում է ադրբեջանական սցենարով. Ղարամյան
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրառում...
Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում․ հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում․ ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»․ Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն վերլուծել է հնարավոր սցենարները, որ կարող են բխել տարածաշրջանային զարգացումներից և պարտադրվել...
Մադուրոն ուժեղացրել է անձնական անվտանգության միջոցները ԱՄՆ-ի սպառնալիքի պատճառով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուժեղացրել է անձնական անվտանգության միջոցները ԱՄՆ-ի սպառնալիքի պատճառով: Այս...
ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները
Միացյալ Նահանգների իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 միլիոն դոլարից հաս...