Անահիտ Մանասյանն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են գերիների, անհայտ կորած անձանց վերաբերյալ հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին:
Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:
Իր հերթին Դաֆնե Մարեն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մի օր առանց ստի. Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՈՉ ՄԻ ՕՐ ԱՌԱՆՑ ՍՏԻ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԿԵՂԾԻՔԸ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադ...
Որտե՞ղ է բնակվելու ԱԳ նորանշանակ նախարարը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ, հանդիպել ղեկավար կազմի հետ և ասել, որ սկս...
Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել. Սպիտակ տուն
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել. դրանք զգալիորեն կնվազեցնեն ՌԴ-ի եկամուտները: Այս մա...
Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը։Հարց. Նա...