Պատահարներ
Ադրբեջանցի սահմանապահները Հայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ քաղաքացու են ձերբակալել
Ofelya
Իրաքի քաղաքացի է ձերբակալվել Հայաստանից Ադրբեջան պետական սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ «Կուբաթլի» առանձին սահմանային դիվիզիայի տարածքում։ Սահմանապահը նկատել է սահմանախախտին, որը փորձել է Հայաստանից հատել սահմանը։
«Դժվարանցանելի տեղանքով դժվար լեռնային և անտառապատ տարածքում իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին՝ ծնված 2002 թվականին։
Այս փաստի առթիվ շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 14-ի. անհետ կորածներ կան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանի բնակարաններից մեկի լոգասենյակում պայթել է էլեկտրական մոտոցիկլետը. կա տուժած
Mariam Z.
Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 40 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ
Փրկարարները գետից ավտոմեքենա են դուրս բերել. մանրամասներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0