Պեսկովը՝ Թրամփի դեմ «դավադրություն» պլանավորելու պնդումների մասին
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դավադրության» մասին խոսել է անուղղակի, փոխաբերական իմաստով: Նա ընդգծել է, որ իրականում ոչ ոք նման պլաններ չի կազմում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Դա ոչ ոքի մտքով չի անցնում, և դրա համար ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ ժամանակ»,- ասել է Պեսկովը:
Նախկինում ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում հրապարակում էր արել, որտեղ մեղադրում էր Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Ռուսաստանին ԱՄՆ-ի դեմ «դավադրություն պլանավորելու» համար: Հրապարակումը տեղադրվել էր նրա էջում Պեկինում շքերթի ժամանակ: Նա նաև խնդրել էր փոխանցել ողջույններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը գործակցում է Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ միջազգային հարթակներում, ինչպիսիք են Շանհայյան համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԲՐԻԿՍ և այլ կառույցներ՝ ոչ ոքի դեմ, այլ երկրների բնակիչների օգտին:
«Աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ աշխատել մեր երկրների ժողովուրդների համար, ոչ թե երրորդ երկրների դեմ: Այդ պատճառով ոչ ոք, ոչ մի դավադրություն չի կառուցում. դրա համար ոչ ոքի մոտ ո՛չ ցանկություն կա, ո՛չ ժամանակ»,- նշել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի դատարանը առգրավել է ամերիկյան նավթատար նավի բեռը
Թեհրանի միջազգային դատարանը բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի քաղաքացիների ներկայացրած հայցը և որոշում կայացրել առգրավել ամերի...
Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա. Վանեցյան
Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա, Ազգային ժողովում...
Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով...
Եթե Հայաստանը մերժի ՌԴ-ի միջնորդությունը, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և ՀՀ-ի ԱԳ նախարարների ուղիղ բանակցությունները. Ալիև
Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի Հայաստանի կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադ...