Իսրայելը նռնակներ է նետել Լիբանանում խաղաղապահների անձնակազմի մոտ. ՄԱԿ
Իսրայելի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում՝ անմիջապես ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անձնակազմի մոտ: Այս մասին հաղորդել է UNIFIL-ի մամուլի ծառայությունը։
«Երեկ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ է նետել UNIFIL-ի խաղաղապահների մոտ, որոնք աշխատում էին ճանապարհային արգելապատնեշները վերացնելու վրա, որոնք սահմանափակում էին խաղաղապահների մուտքը դեպի «Կապույտ գծի» (իսրայելալիբանանյան սահման) մոտ գտնվող իրենց դիրք», - ասվում է հայտարարության մեջ։
Նռնակներից մեկը նետվել է ՄԱԿ-ի խաղաղապահներից և նրանց տրանսպորտային միջոցներից մինչև 20 մետր հեռավորության վրա, իսկ մյուս երեքը՝ մոտավորապես 100 մետր հեռավորության վրա։
Ըստ հայտարարության՝ ԻՊԲ-ն նախապես տեղեկացված է եղել, որ տվյալ հատվածում աշխատանքներ են իրականացվելու։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը UNIFIL-ի մանդատը երկարաձգել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը, որից հետո սկսվելու է թվաքանակի կրճատումը և անձնակազմի դուրսբերումը։
ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում ստեղծվել են 1978 թվականին՝ Լիբանանի հարավային շրջաններից իսրայելական զինվորականների դուրսբերումը հսկելու համար։ Այնուհետև նրանց առաքելությունն ընդլայնվել է 2006 թվականին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական հակամարտությունից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան
Ժամը 16։00-ին լինելու է Աժ խորհրդի նիստը, որտեղ դրվելու է քննարկման կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ար...
ԵՄ-ից հայտարարում են, որ չեն կարողանա խոստացված գումարի մի մասը հատկացնել Ուկրաինային
Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարողանա Ուկրաինային 3 մ...
Այս փուլում Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց ստեղծված վիճակի և անելիքների մասին:Նա հայտարարեց, որ Ղարաբաղի...
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին.«Ազգային ժողովի կանոնակարգ»&n...