Ռուսաստանը հրապարակավ հրավիրել է ԱՄՆ նախագահին Ռուսաստան․ Զախարովա
Ռուսաստանյան կողմը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխան այցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Այդ մասին ասել է մեր երկրի նախագահն՝ ամփոփելով Ալյասկայի գագաթնաժողովին իր մասնակցության արդյունքները: Նա համապատասխան հայտարարություններ է արել: Եվ ես կարող եմ նաև մեջբերել դրանք: Նա հրապարակավ հրավիրել է ԱՄՆ նախագահին Ռուսաստան», - նշել է դիվանագետը:
Պատասխանելով Թրամփի այցի հնարավոր ժամկետների վերաբերյալ պարզաբանող հարցին՝ Զախարովան բացատրել է, որ «դա նախագահի վարչակազմի իրավասությունն է»:
«Ինչ վերաբերում է մնացած բոլոր մանրամասնություններին, դա թե՛ մեր երկրի և թե՛ ԱՄՆ-ի նախագահների վարչակազմերի խնդիրն է», - հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հավելենք՝ Անքորիջում հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփն ի պատասխան Մոսկվա ժամանելու հրավերին հայտարարել էր, որ դա հնարավոր է համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Աջափնյակում տեղադրվում են նոր աղբամաններ
Աջափնյակում տեղադրվում է նոր աղբամանների հերթական խմբաքանակը։ Վաղվանից այտեղ Սանիթեքի աղբաման չի լինի։ Այս մասին տեղեկան...
ԱՄՆ իշխանությունները մեզ խնդրել են չհարվածել իրենց դիրքերին. Իրանի փոխնախագահ
Իրանի քաղաքական հարցերով փոխնախագահ Մոհամադ Ջամշիդին տեղեկացրել է, որ ամերիկյան իշխանությունները խնդրել են Իրանին չհարվա...
Փաստաբանը՝ Տիրան Խաչատրյանի կողմից անփույթ վերաբերմունքի մասին
Շուրջ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կո...
Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ իրավիճակը պայթյունավտանգ է
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հա...