Մուրճով բազմակի հարվածներ է հասցրել գլխին․ Կապանում պարտքուպահանջի շուրջ վեճն ավարտվել է դաժան սպանությամբ

Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արյունլվա և գլուխը վնասված վիճակում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։


Սպանության հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, պարտքուպահանջի շուրջ վիճաբանություն է եղել 49-ամյա տղամարդու և 42-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ վերջինս մուրճով մի քանի անգամ հարվածել է 49-ամյա տանտիրոջ գլխին՝ պատճառելով մահ, ապա խառնել է տան իրերը՝ ստեղծելով գողության կեղծակերպում։


Կապան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդը օգոստոսի 29-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։


Հանցագործության գործիք մուրճը հայտնաբերվել է։


Կատարվում է նախաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ