Զախարովան՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների և սպասվող բանակցությունների մասին
Ռուսաստանի և Ամերիկայի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը ներկայումս համաձայնեցվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության վերսկսման քաղաքական հիմքը դեռևս ձևավորվում է»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնումը կլինի երկրների միջև փոխգործակցության բարելավման խորհրդանիշ։
Անդրադառնալով՝ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ տարվող աշխատանքներին, դիվանագետը հավելել է․
«Արևմուտքը չի ցանկանում, բայց ստիպված կլինի աշխատել Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառների հետ»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Երբ կվերականգնվի Դամասկոսի միջազգային օդանավակայանը
Դամասկոսի միջազգային օդանավակայանը մի քանի օրից կվերսկսի աշխատանքը։ Այս մասին քաթարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնե...
Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Ինձ համար երբեք ընդունելի չեն եղել եւ չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարարիր ցանկացած դրսեւորում: Այս մասին ասված է...
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը պատերազմի եզրին․ հարվածներ, զորքերի կուտակում և լարվածություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Պուտին–Փեզեշքիան հեռախոսազրույց Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են տ...
Շահրամանյանը` Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հայտարարության մասին
Արցախի ժողովրդի անունից մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները, մենք համարում ենք՝ Արցախի հարցի միջազգային օրակարգ բերե...