Թուրքիայի փոխնագահը՝ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման մասին
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ։ Յըլմազը հանդիպան վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով, թե գոհ են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում համատեղ հանձնաժողովի նիստերի միջոցով, փոխանցում է Ermenihaber-ը։
Բացի այդ վերջինս նշել է, թե բոլորովին վերջերս ստորագրված հռչակագրով (խոսքը օկուպացված Շուշիում կնքված հռչակագրի մասին է) դաշնակցային մակարդակի բարձրացած երկկողմ հարաբերությունների առջև նոր հորիզոններ են բացվում:
«Նոր հորիզոններ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, սոցիալական քաղաքականությունը և տարածաշրջանային համագործակցությունը»,- հավելել է նա:
Թուրքիայի փոխնախագահը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը որակելով պատմական քայլ, նշել է, որ դրանից հետո այդ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության համար հույսերն ավելի են մեծացել։
«Շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային խաղաղության գործընթացին և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփել է Յըլմազը։
Նմանատիպ հոդվածներ
Արամ Սարգսյանը որոշել է աջակցել Սասուն Միքայելյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԵԿՄ վարչությունն առաջիկայում նոր նախագահ կունենա. այդ պաշտոնում առաջադրվելու է ԱԺ «Իմ քայ...
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը չվերացվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելո...
Թրամփը պաշտոնապես սկսել է Սիրիայի կարգավիճակի փոփոխության գործընթացը
Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Սիրիային «ահաբեկչության հովանավոր պետություն» կարգավիճակից զրկելու իր մտադր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համաձայնագրի ստորագրում». Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր առաջարկների շրջանակներում Ադրբեջանի հետ բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համարում դ...