Խոշոր ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 08։30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններին հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքոնիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄԷ Աջման քաղաքի մեծ շուկայում սոսկալի հրդեհ է բռնկվել
Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքի մեծ շուկան այրվում է։ Ամբողջ քաղաքը ծխով է պատվել։ Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամ...
2 նավաբեկություն՝ Իտալիայի ափերին․ 11 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ անհետ կորել
Իտալիայի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող երկու նավ նավաբեկության են ենթարկվել, կա 11 զոհ, ավելի քան 60-ը՝ անհետ կորած։ Խո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տուրբուլենտության հետևանքով ինքնաթիռում 40 մարդ Է տուժել․ ուղևորներից մեկին դուրս են բերել ուղեբեռի դարակից
Իսպանիայից Ուրուգվայ թռչող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։Միջադեպը տեղի է ունեցել Air Europa ավիաըն...