Նոր նախագիծ՝ անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս
Գործադիրն առաջարկում է տեղեկատվական շտեմարանները դարձնել հասանելի, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս հնարավոր լինի ստանալ առցանց հասանելի տեղեկատվություն: Ընդունված իրավակարգավորումներով մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացն ամբողջությամբ պետք է թվայնացվի: Նորմը գրեթե մեկ տարի է գործում է, սակայն դատական մարմիններին վերաբերող հատվածում բաց կար:
Նախագծով դատական մարմիններում որեւէ գույքի, անշարժ գույքի կամ գործողության վերաբերյալ որոշումները եւս պետք է ներկայացվեն Կադաստրի կոմիտեում ներդրված համակարգ՝ մինչ դատական մարմինները եւս կունենան իրենց թվային համակարգերը: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը քննարկման ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
«Ստեղծենք հնարավորություն Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանները վարել առժամանակյա, եւ յուրաքանչյուր դեպքում, երբ դիմումի հիման վրա քաղաքացիներին կտրամադրենք որեւէ տեղեկատվություն, հնարավորություն ունենանք այդ պահին առկա բոլոր տեղեկատվական ճանապարհներով ստացած որոշումներն արտացոլել միասնական տեղեկանքներում կամ այլ տեղեկատվական մատյաններում»,- նշել է Սուրեն Թովմասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դոգի կուսակցությունը կա, թող մի հատ էլ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք. ԱԺ նախագահը՝ հոգեւորականներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ կոչ արեց դաշնակցականներին իրենց անցած պատմությանը նայել: «Արծվիկ Մին...
ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրությամբ ամրագրված է,...
«Գործ տալու» մասին խոսողները ամենամեծ «գործ տվողներն» են. Փաշինյան
Ենթադրում եմ, որ այսօրվա մեր քննարկումից հետո սոցիալական ցանցերում եւ այլ տեղերում ակտիվանալու է ժողովրդին «գործ տվող» դ...
Բերման է ենթարկվել և ձերբակալվել Հակոբ Հովհաննիսյանը. նա կասկածվում է իմքայլական պատգամավորին հայհոյելու մեջ
Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյան...