Ավազակային հարձակում Հայբիզնեսբանկի վրա. հնչել է կրակոց
Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։
Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների օգնությամբ բռնել բանկ մտած տղամարդուն։ Դեպքի վայր են կանչվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու պետական պահպանության գլխավոր վարչության այլ ծառայողներ, որոնք տղամարդուն բերման են ենթարկել բաժին։ ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ նրա Երևանի բնակիչ է, 46 տարեկան։
Հանցագործության գործիք հրազենն առգրավվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով` դ եպքի ժամանակ բանկում անչափահաս երեխա է եղել։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Գառնիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշ տեղեկություններով 16 մարդ է տուժել
Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններու...