ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար, ընդհանրապես չեմ պատրաստվում հանդիպել նրանց. Ալեն Սիմոնյանը` բողոքի ակցիայի մասնակիցների մասին
Այս պահին ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում: Այս պահին հավաքվել է մոտ 1000 հոգի: Նրանք պահանջում են հանդիպում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
ArmLur. am-ի թղթակցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի պատրաստվում հանդիպել ակցիայի մասնակիցների հետ:
Լրագրողի այն հարցին, որ տոկոսային առումով, մարդիկ ամենաշատը խաղում են օնլայն խաղերով, Սիմոնյանը պատասխանեց, որ դժգոհողները կարող են կոնկրետ ծրագիր ներկայացնել, իրենք դա կքննարկեն: Այն հարցին, թե Սիմոնյանը պատրաստվում է հանդիպել ցուցարարների հետ, Սիմոնյանը պատասխանեց, որ չի պատրաստվում նրանց հետ հանդիպել:
Լրագրողը օրինակ բերելով ցուցարարներից մեկի խոսքը, ըստ որի ինքը առանց աշխատանքի է մնալու, հարց ուղղեց Սիմոնյանից: Վերջինս լրագրողի դիտարկմանը պատասխանեց, որ այդ կինը նստած չէ խաղային ապարատներում և կարող է 1-ից 1.5 տարվա ընթացքում նոր աշխատանք գտնել: Ըստ Սիմոնյանի` իրենք բուքմեյքերական ընկերությունների ներկայացրած առաջարկների մի մասը կատարել են, սակայն, ինչպես նշում է Ալեն Սիմոնյանը, այժմ իրենց համար շահավետ այլ պահանջներ են դնում:
Մանրամասները` լրատվամիջոցի տեսանյութում: