Կարևոր է Կիևին աջակցությունը և պաշտպանական ծախսերի ավելացումը․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային՝ զգուշացնելով, որ Եվրոպան կբախվի անվտանգության աճող ռիսկերի, եթե նրա վճռականությունը տատանվի։ Այս մասին նա ասել է գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում։
Ռյուտեն նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՆԱՏՕ-ի անդամի վրա հարձակման փորձը կանխելու համար Ուկրաինան պետք է ուժեղ լինի։ Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը՝ համաձայն հունիսին Հաագայում դաշինքի գագաթնաժողովում ձեռք բերված պարտավորությունների։
«Եթե մենք անենք այդ երկու բանը, ապա բավականաչափ ուժեղ կլինենք պաշտպանվելու համար, և Պուտինը երբեք չի փորձի», - ասել է Ռյուտեն՝ անդրադառնալով դաշինքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։Դաշինքի ղեկավարը հավելել է, որ վերազինումը պետք է արագ տեղի ունենա։
Նրա խոսքով՝ հետախուզական գնահատականներից կախված՝ անվտանգության իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ արդեն 2027 թվականին։Ռյուտեն Ռուսաստանի ռազմական ծախսերը մատնանշել է որպես Պուտինի ներկայացրած սպառնալիքի ապացույց՝ ասելով, որ Մոսկվան այժմ իր պետական բյուջեի ավելի քան 40%-ը հատկացնում է պաշտպանությանը։
Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ Ուկրաինայում պատերազմը ցույց է տվել Պուտինի պատրաստակամությունը՝ ընդունելու ծանր կորուստները։ Ռյուտեն նաև մեջբերել է գնահատականներ, որոնց համաձայն՝ մոտ 1,1 միլիոն ռուսաստանցի զինվոր է սպանվել կամ վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով...
Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փո...