Մեծ Բրիտանիայում ավելի քան հազար փաբ փակել է իր դռները լեյբորիստ պատգամավորների առաջ․ Times
Մեծ Բրիտանիայի ավելի քան հազար փաբեր արդեն փակել են իրենց դռները իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների համար՝ բարձր հարկերի նկատմամբ դժգոհության պատճառով, հաղորդում է Times թերթը՝ հղում անելով բոյկոտի կազմակերպիչներին։
«Ռեյչել Ռիվզի ընտրատարածքում ավելի ու ավելի շատ փաբի սեփականատերեր արգելում են ղեկավարին և Լեյբորիստական կուսակցության մյուս պատգամավորներին մուտք գործել իրենց տարածք՝ ի նշան հարկերի բարձրացման դեմ բողոքի... Ավելի քան 1000 փաբեր արգելել են Լեյբորիստական կուսակցության պատգամավորների մուտքը՝ բոյկոտի աջակցության աճից հետո։ Հայտնել է Դորսեթից փաբի սեփականատեր Էնդի Լենոքսը, որը կազմակերպում է արշավը», - գրում է պարբերականը։
Լենոքսը նաև հայտարարել է, որ հրավիրել է վարչապետ Քիր Սթարմերի սիրելի փաբի՝ Լոնդոնի Քենթիշ Թաուն թաղամասում գտնվող «Pineapple»-ի տիրոջը նունպես միանալ արշավին, սակայն վերջինս դեռևս չի պատասխանել։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի բազմաթիվ փաբեր իրենց դռներն են փակում իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների առջև՝ ի նշան նրանց հարկաբյուջետային քաղաքականության դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Daily Mail թերթը, արգելքը չի շրջանցել նաև Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզին, որին արգելել են այցելել իր ընտրատարածքի փաբերից մեկը։ Մասնավորապես, հաստատության սեփականատերը նրան խորհուրդ է տվել «նույնիսկ չփորձել այնտեղ մի գավաթ գարեջուր վայելել Սուրբ ծննդյան տոների ընթացքում» և հայտարարել է, որ մնացած հյուրերը համաձայն են այդ արգելքի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով...
Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փո...