ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ եք դուք ճնշում տեսել. Օսիպյանը` դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին
Շտապ հավաքի հիմքն այն է, որ ստեղծված իրադարձության շուրջ որեւէ մի հարց շտապ հանրությանը հասանելի դարձնելու համար: Այս մասին Սարդարապատում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելուն:
Օսիպյանը այդ ակցիայի մեջ դատարանների նկատմամբ ճնշում չի տեսնում. «Որտե՞ղ եք դուք ճնշում տեսել»:
Հիշեցմանը, որ երբ վարչապետը կոչ է անում ընդդեմ դատական իշխանության գործողություններ իրականացնել, դա ճնշում չէ՞, նա արձագանքեց. «Ես չեմ կարող ոչ էլ ինձ իրավունք կվերապահեմ այստեղ մեկնաբանել վարչապետի գործողությունները»:
Տեսանյութը` News am-ի: