ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակում երկամյա ծառայությունը երբվանի՞ց հիմք դարձավ ռազմական քննության մասնակցելու համար. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մեկնաբանել է այսօր ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ինքը ծառայել է զինված ուժերում և առաջարկի դեպքում կհամաձայնի Ապրիլյան պատերազմի հարցով ժամանակավոր հանձնաժողովի անդամ դառնալ:
Գեղամ Մանուկյանը, AuroraNews. am-ին հայտնել է,- "Ծառայել եմ, տարիքի բերումով նաև շատ վաղուց՝ Խորհրդային բանակում, ռազմաօդային ուժերում։ Բայց դա էլ էական չէ։ Բանակում երկամյա ծառայությունը երբվանի՞ց հիմք դարձավ ռազմական, ստրատեգիական քննության մասնակցելու համար":
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեղամ Մանուկյանը հարց էր բարձրացրել, թե բանակում չծառայածնե՞րը պետք է քննեն ապրիլյան պատերազմի հանգամանքները: Դրան ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ինքը ծառայել է բանակում, սակայն պետք է ստուգել, թե արդյո՞ք Գեղամ Մանուկյանը ծառայել է: