ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը մեզ վրա թքած ունի. Ղարաբաղը լքած ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել
Նախօրեին Ադրբեջաի մայրաքաղաք Բաքվում բողոքի ցույց են իրականացրել Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները: Այս մասին հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալությունը:
Փախստականները Բաքվի փողոցներից մեկը փակել են ի նշան բողոքի և երկրի կառավարությունից բնակարաններ պահանջել:
«Մենք ուզում ենք, որ կառավարությունը մեզ ապահովի բնակարաններով, սակայն Ալիեւը մեզ վրա թքած ունի», - հայտարարել էր բողոքի ակցիային մասնակիցներից մեկը:
Ակցիան երկար չի տևել: Փողոցը փակելուց 10 րոպե անց տեղի ոստիկանությունը բռնի ուժով ցրել է այն: