Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վայքի ճանապարհին Գերմանիայի քաղաքացին մոտոցիկլետով շրջվել է և վնասվածքներ ստացել
Մայիսի 17-ին՝ ժամը 16:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել, կա…
Մայիսի 17-ին՝ ժամը 16:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 152-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի մոտոցիկլետի վարորդը (Գերմանիայի Դաշնության քաղաքացի Մ.Ք., ծնված 1944 թ.) կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Մ.Ք.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած վարորդները տուգանվել են. Ոստիկանություն
Մայիսի 13-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հսկողություն են իրականացրել մայրաքաղաքի այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբուկի ելույթըՙ «Եվրատեսիլ 2019»-ի կիսաեզրափակչում
Այսօր ընթանում է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ առաջինը ելույթ ունեցավ Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարձակվել են Առնոլդ Շվարցենեգերի վրա
Դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերի վրա հարձակվել են հարավաֆրիկյան Սաունդթոն քաղաք ուղևորության ժամանակ։ Միջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. РБК-ի հատուկ ռեպորտաժը՝ թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների մասին
Ռուսական РБК հեռուստաալիքը «Ի՞նչ է սա նշանակում» հաղորդման շրջանակներում հատուկ ռեպորտաժ է նկարահանել Հայաստանի և թավշյա...