Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցը ընտրակաշառք է բաժանել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի…
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում մի խումբ անձանց ընտրակաշառք են բաժանել և տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի պատգամավորության թեկնածու եղբոր օգտին։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք մի խումբ անձանց տվել են 10․000 դրամ ընտրակաշառք և տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ վարչական շրջանի ղեկավարի եղբոր օգտին քվեարկելու համար։
Մայիսի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ, թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու համար ընտրողին միջնորդի միջոցով կաշառք տալու կամ որևէ այլ առավելություն տրամադրելու դեպքի առթիվ։
Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Եղվարդում երեխան ընկել է սանհանգույցը. հիվանդանոցում մահացել է
Մայիսի 17-ին ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արա Գեղեց...
Երևանում թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տեղում մահացել է
Մայիսի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Հունան Ավետիսյան փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզադպրոցի նախկին տնօրենը յուրացրել է մոտ 17 մլն դրամ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղ...