Պատահարներ
Ավտովթար Սևանի ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի
Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են Hyundai մակնիշի եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։…
Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում, ժամը 20։25–ի սահմաններում բախվել են Hyundai մակնիշի եւ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա. Բ.–ն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով դեպի Դիլիջան ընթանալիս բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է.Ս.–ի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 326 համարանիշի ավտոմեքենային։
Աղբյուրի փոխանցմամբ Hyundai-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ անօգնական թողնելով 07-ի վարորդին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Թերակղզում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Hyundai ավտոմեքենան և վարորդին: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: Նա իր մոտ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հայտնաբերվել են միայն սոցքարտ և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր: Պարզվել է, որ Hyundai-ը շահագործվում է որպես տաքսի։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ամբողջական տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների հատման վայրում, Երևանյան լճի հարևանությամբ։ Au...
Երևանում թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տեղում մահացել է
Մայիսի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Հունան Ավետիսյան փո...
Միկրոավտոբուսի, ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար Իսակովի պողոտայում
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում։ Aurora News-ին հայտնում են, որ իրար են բախվել մարդատար միկրոավտոբ...