Պատահարներ
Նոր մանրամասներ՝ Սարալանջի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նախապատրաստված նյութերի…
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մայիսի 10-ին Երևանի Սալարանջի փողոցից դեպի Ավետիսյան փողոց տանող հատվածում կամրջի վրայից մոտ 12 մ բարձրությունից ցած ընկած Mercedes-ի և Toyota-ի վարորդների ու վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Շահնազարյանը, ով Mercedes-ով բախվել էր ճամփեզրի բետոնե արգելպատնեշին, հետո երկաթե ճաղավանդակին, որից հետո կամրջից վայր էր ընկել և բախվել Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գեղամ Գասպարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Շահնազարյանը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինտիտուտ, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Նոյ Սիմոնյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարոդ Գ. Գասպարյանը՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթ Մյասնիկյան պողոտայում. քաղաքացին տեղում մահացել է
Գրեթե կես ժամ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել: Մյասնիկյան պողոտայի վրա հերթական վրաերթի դեպքն է գրանցվել՝ մահվան ելքով:...
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
Արթուր Աբրահամի տան մոտ վիճաբանությունից հետո Mercedes G-ով վրաերթի է ենթարկել 3 հոգու
Այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ Բրիտանիայում ինքնաթիռն ընկել է ճանապարհի վրա
Ուելսի Աբերգավեննի քաղաքում ավտոմայրուղիներից մեկում թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել, որում գտնվել է 3 մարդ: Ինչպես հայտ...