Պատահարներ
Արթուր Աբրահամի տան մոտ վիճաբանությունից հետո Mercedes G-ով վրաերթի է ենթարկել 3 հոգու
Այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի և…
Այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի Սարի Թաղի բնակիչներ, 20-ամյա Արթուր Հովակիմյանին, 26-ամյա Թելման Հովակիմյանին և Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ավետիս Քարամյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գաիկ Շամշյանը, վարորդը դիմել է փախուստի, իսկ Ա. Քարամյանը մարմական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Ա. և Թ. Հովակիմյանները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Shamshyan com-ը՝ մինչև վրաերթը, Քաջազնունի փողոցի 34 տան դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որից հետո կռվի մասնակից Mercedes G «յաշիկը» վրաերթի է ենթարկել նշված անձանց և դիմել փախուստի։
Գ. Շամշյան տեղեկություններով՝ ոոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն պարզել են կասկածյալի ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «յաշիկավարին» հայտաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սեբաստիայի փողոցում
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների հատման վայրում, Երևանյան լճի հարևանությամբ։ Au...
Նոր մանրամասներ՝ Սարալանջի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ Բրիտանիայում ինքնաթիռն ընկել է ճանապարհի վրա
Ուելսի Աբերգավեննի քաղաքում ավտոմայրուղիներից մեկում թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել, որում գտնվել է 3 մարդ: Ինչպես հայտ...