Հասարակություն
Խանութը հրաժարվում է սևացած պանիրը հետ վերցնելուց. տնօրենն ասում է՝ սպառողն իրենց դուր չի եկել. hetq. am
Gohar Vardanyan
409 դիտում
Օրերս բարեկամներիցս մեկն Էջմիածնի «Շեն տուն» սուպերմարկետից (Մայակովսկու փող․ 7) գնել էր «Янтарь» ընկերության «Лидер Янтарный» ապխտած պանիրներից, 2 հատ, գրում է Hetq am-ը:
Բերելով տուն՝ նկատել է, որ պանիրներից երկուսի մի մասը սևացած է: Հայտնել էր ինձ, առաջարկել էի հաջորդ օրն առավոտյան տանել խանութ, ներկայացնել ՀԴՄ կտրոնն ու հետ տալ:
Սակայն սուպերմարկետի աշխատակիցը մերժել է հետ վերցնել՝ պատասխանելով, որ կարող են միայն փոխել և նույն պանրից ուրիշը տալ, սակայն սպառողը հրաժարվել է վերցնել նույն պանրից, փոխարենն առաջարկել, որ իրեն տան մեկ այլ պանիր: Այս առաջարկը խանութի աշխատակիցը ևս մերժել է:
«Ասեցի՝ հարցը գումարը չի, սկզբունքի հարց է. պատկերացրու դու իմ փոխարեն ես, ես՝ քո, ո՞նց կզգաս, եթե ապրանքին փող տաս ու սենց ապրանք գնես»,- պատմում է գնորդը:Միջադեպից հետո զանգահարեցի «Շեն տուն» սուպերմարկետ՝ խնդրելով պատասխանատու աշխատակցին պարզաբանել՝ ինչն է եղել պատճառը, որ հրաժարվել են ընդունել ոչ պատշաճ որակի սննդամթերքը:
Մենեջերը, ով ներկայացավ՝ իբրև Ալբերտ, նախ ասաց, որ այդ մարդն ինչ-ինչ պայմաններում է պահել պանիրը, ուշ է բերել իրենց մոտ, դրա համար էլ չեն ընդունել: Երբ հայտնեցի, որ գնորդն իմ բարեկամն է եղել, ու անձամբ եմ տեսել պանիրն ու նրան ասել, որ բերի և հետ վերադարձնի, մենեջերն արդեն սկսեց հավատալ ինձ՝ նշելով, որ խնդիրը կարող էր լինել թե՛ իրենց, թե՛ մատակարարի մոտ:
«Ես ընդհանրապես խնդիր չունեմ ապրանքը մատակարարին տալու ու ասելու՝ ընկեր մատակարար, քո ապրանքը եկել է սենց, թեկուզ կարող է ըտենց էլ չի եկել, կարող է մեր մոտ է եղել, մարդն էլ (նկատի ունի՝ մատակարարը, հեղ․) է մեզ նորմալ տվել, հնարավոր է, որ մեր մոտ ըտենց լինի ու շատ ա լինում»,- ասաց մենեջերը՝ հայտնելով, որ պատճառը եղել է «այդ մարդու խոսելու ձևը», քանի որ, ըստ նրա, հետո մի կին է եկել, բերած ապրանքը փոխել են, քանի որ կինը «լավ է խոսել»:
Այն հարցին, արդյոք նա «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի կետերը կիրառելիս հաշվի է առնում հաճախորդի վերաբերյալ իր անձնական գնահատականը, Ալբերտը պատասխանեց, որ օրենքը լավ չգիտի, սակայն խնդիր չէ, իմ ծանոթն էլ կարող է տանել, և իրենք հետ կվերցնեն:
«Խնդիր չկա, այդ մարդը կարող է գալ, ես կտամ իրա գումարը»,- ասաց մենեջերը:
Այս խոսակցությունից հետո ինձ զանգահարեց Դավիթ անունով մի մարդ, ով ներկայացավ որպես սուպերմարկետի տնօրեն:
Վերջինս սկզբում ասաց, որ բացառվում է, որ իրենց խանութում վատ որակի ապրանքներ վաճառվեն, իսկ պանիրը չեն վերցրել, որովհետև հաճախորդի պահվածքն ու վերաբերմունքն իրենց դուր չի եկել:
Ապա ասաց, որ հաճախորդն իր մեքենայում ինչ-որ տեղ է դրել ու սևացրել է պանիրը: Հետո նշեց, որ իր խանութի ներքին օրենքներով՝ մի ժամում պետք է բերեր, վերադարձներ, ոչ թե մի քանի ժամ հետո:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում: https://hetq.am/hy/article/103576
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Կիևի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երկու դիակ եւ հյուծված երկամյա աղջիկ
Gohar Vardanyan
1 րոպե
831
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
435
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
190
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
163
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
191