Հասարակություն
Կիևի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երկու դիակ եւ հյուծված երկամյա աղջիկ
Այսօր Կիեւի Դնեպրովյան շրջանում Տիչինայի փողոցի բազմահարկ շենքերից մեկում հայտնաբերել են երկու մարդու դիակ եւ հյուծված երկամյա աղջկա՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Ինչպես պատմել են մահացածների հարեւանները…
Այսօր Կիեւի Դնեպրովյան շրջանում Տիչինայի փողոցի բազմահարկ շենքերից մեկում հայտնաբերել են երկու մարդու դիակ եւ հյուծված երկամյա աղջկա՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ինչպես պատմել են մահացածների հարեւանները, իրենք տհաճ հոտ են զգացել 9-րդ հարկի աստիճանավանդակին եւ ոստիկանություն ու փրկարարներ են կանչել։ Մարմինները գտել են 7-րդ հարկում։ Իրավապահները բացել են դուռը եւ գտել տղամարդու ու կնոջ դիակներ։ Այնտեղ եղել է նաեւ երեխա, երկու տարեկան աղջիկ, որին տարել են շտապօգնության մեքենայով։ Ավելի վաղ աղջկան եւ ծնողներին փնտրել են սոցցանցերում։ Հարեւաններն ասել են, որ ընտանիքը կարիքավոր էր, թմրամիջոցներ էին չարաշահում։ Մայիսի 2-ին բնակարանից աղմուկ է լսվել, որից հետո բոլորը կորել են։
Նշվում է, որ ոստիկանությանը կանչել են դեռեւս այն ժամանակ, երբ ընտանիքն անհետացել է։ Սակայն նրանց դուռը ոչ ոք չի բացել, եւ իրավապահները համարել են, որ բացելու որեւէ հիմք այդ պահին չկա։ Դեպքի վայրում հերթապահում են ոստիկանները, փրկարարները եւ բժիշկները։ Թե ինչ է տեղի ունեցել, կպարզեն իրավապահները։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյ...
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
1945 թվականի մայիսին նկարահանված եզակի տեսանյութ: Բեռլինում հայ զինվորները նշում են Հայրենական մեծ պատերազմի ավարտը, զու...
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրի բակում ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչ...