Հասարակություն
Վթարված ԳԱԶելի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրները պարգևատրվել են
Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը…
Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին:
Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել:
Մեքենայում գտնվող տղաները, արագ կողմնորոշվելով, բացել են դուռը և օգնել մնացած ուղևորներին լքել արդեն բռնկված երթուղային տաքսին: «Շատ մեծ գործ եք արել, տղանե՛ր: Նման վթարների դեպքում, սովորաբար, ցավոք սրտի, զոհեր են գրանցվում, իսկ ձեր գործողությունների շնորհիվ հաջողվեց խուսափել զոհերից: Ձեր մոտեցումը և քայլերը չափազանց գովելի են և դրվատելի»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Շնորհակալություն հայտնելով օրվա հերոսներին՝ նախարար Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը իր հիմնական գործառույթներից մեկի՝ աղետների կանխարգելման գործում շատ մեծ տեղ է տալիս բնակչության իրազեկմանը, վթարների և աղետների ժամանակ մարդկանց ճիշտ քայլերին և պահվածքին, և եթե յուրաքանչյուր միջադեպի ժամանակ նույնպես գտնվեն տղաների նման խիզախ, պատրաստակամ և բանիմաց մարդիկ, ապա ողբերգությունների թիվը էապես կնվազի:
Ֆելիքս Ցոլակյանը «քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու և քաջություն դրսևորելու» կապակցությամբ Հայրապետյան եղբայրներին շնորհեց ԱԻՆ պատվոգրեր՝ հորդորելով նրանց երբեք չմոռանալ, թե ինչի համար են իրենք պարգևատրվել, և բարձր պահել նախանշված նշաձողը:
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
1945 թվականի մայիսին նկարահանված եզակի տեսանյութ: Բեռլինում հայ զինվորները նշում են Հայրենական մեծ պատերազմի ավարտը, զու...
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Հայկ Այվազյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վար...
Ինչ առաջարկ է արել Գագիկ Խաչատրյանըՙ ԱԱԾ-ին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիայ...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0