Հասարակություն
Հայկ Այվազյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պետք է վիճարկի Տեսչական…
Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պետք է վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ. նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:
Հաջորդ շաբաթ հայտնի կդառնա՝ դատարանը կընդունի՞ նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե ոչ։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի, Հայկ Այվազյանի պաշտոնանկության պատճառը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած կոնֆլիկտն է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
1945 թվականի մայիսին նկարահանված եզակի տեսանյութ: Բեռլինում հայ զինվորները նշում են Հայրենական մեծ պատերազմի ավարտը, զու...
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյ...
ՈՒՂԻՂ․ Մյասնիկյանի այգու բացման արարողությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը: Այգու համար Հոլանդիայից բերվել են բա...