Հասարակություն
Գազի գնի հետ կապված պետությունը պարտքեր չի կուտակի. Գարեգին Բաղրամյան
Gohar Vardanyan
1 րոպե
274 դիտում
Գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից, քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, այդ տարբերության փոխհատուցումը ընկերության կողմից է լինում։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանին գազի գինի բարձրացումն ինչպե՞ս չի ազդել գազի սակագնի վրա։
Նա նաեւ հերքեց լուրը, թե պետությունը պարտքեր է կուտակել. «Սա պարզաբանում եմ նաեւ այն բանի համար, որ վերանան կասկածները, թե պարտքեր են կուտակվում։ Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ որեւէ պարտք պետության կողմից չի կարող կուտակվել»։
Բաղրամյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը, սակայն չի կարող հստակ նշել, թե արդյունքները երբ պարզ կլինեն, քանի որ այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։ Անդրադառնալով տեսակետին, թե տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին է լինում սուբսիդավորումը, Բաղրամյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը օպտիմալացման գործընթաց է սկսել։
«Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթաց եւ այդ օպտիմալացման շրջանակներում կարող է նաեւ տեսուչների որոշակի քանակ կրճատվել։ Չեմ կարծում, որ մենակ ստորին օղակներին է վերաբերում, որովհետեւ ընկերություն ինքն է որոշում, թե ինչ ուղղությամբ է տանելու։ Իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե եթե կարելի էր կրճատել, ապա ինչո՞ւ չէին կրճատում մինչ այժմ, ապա ասեմ, որ օրենսդրական որոշակի խնդիրներ կային մինչ այժմ՝ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը: Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կնքված միջպետական համաձայնագրեր կային, որոնք ունեին սահմանափակումներ, դրանից ելնելով էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որեւիցե փոփոխություն իրականացնել»,- ընդգծեց նա։
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ վերջերս Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական նիստին ձեռք է բերվեց համաձայնություն, որ մինչեւ հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձեւավորման մեխանիզմները։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
669
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
556
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,887
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
1 րոպե
118
ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում Կատարում
1 րոպե
110
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
888
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
1 րոպե
346