Իրանը խնդրանքով դիմել է Վաշինգտոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Վաշինգտոնին՝ գործող տնտեսական պատժամիջոցների հնարավոր մեղմման խնդրանքով։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան սահմանափակումները լուրջ ազդեցություն են թողել Իրանի տնտեսության վրա՝ խոչընդոտելով երկրի բազմաթիվ նախաձեռնություններ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Իրանը հարցնում է՝ հնարավո՞ր է արդյոք պատժամիջոցների վերացումը։ Նրանք կանգնած են շատ խիստ սահմանափակումների առաջ, որոնք խանգարում են իրենց ծրագրերին։ Ես պատրաստ եմ լսել նրանց և տեսնել՝ ինչ կարող է ստացվել»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ բաց է բանակցությունների հնարավոր տարբերակների համար, սակայն որևէ որոշում այս փուլում չի կայացվել։ Թրամփը ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակելու է հետևել իր շահերին՝ միաժամանակ չբացառելով դիվանագիտական շփումների շարունակությունը Թեհրանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը դրական է գնահատել Աշոտ Մինասյանի ձերբակալությունը Հայաստանում. Zham.am
Zham.am-ը գրում է. «Ամիսներ առաջ, երբ իշխանությունները փորձում էին ձերբակալել Աշոտ Մինասյանին, բայց դա նրանց չէր հաջողվո...
ԵՄ-ն պետք է Ադրբեջանից պահանջի զորքերը դուրս բերել Հայաստանից․ Նիդերլանդների խորհրդարան
Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գոր...
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:&n...
ՀԷՑ-ը դատի է տվել ՏԿԵ նախարարությանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատի է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ՀԷՑ-ը...