Քաղաքականություն
Պաշտոնին հրաժեշտ կտա հնաբնակներից ևս մեկը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության հնաբնակներից ևս մեկը․ խոսքը ՀՀ կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի մասին է, որը պետական համակարգում է դեռևս անհիշելի ժամանակներից։
1990-ականներից նա ԱԺ-ում է աշխատել, սկզբում տարածքային հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի, ապա Խոսրով Հարությունյանի քարտուղարուհին է եղել (այն ժամանակ գործավարուհի չկար), 1992-ին օգնականի հաստիքով կառավարություն է տեղափոխվել՝ Խոսրով Հարությունյանի հետ, երբ վերջինս դարձել է վարչապետ, 95-ից մինչ օրս կառավարության աշխատակազմի՝ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնն է զբաղեցնում։
Համարվում է ամենատեղեկացված ու բարեխիղճ պաշտոնյաներից մեկը։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը գոհ չէ նաև նրա աշխատանքից և սպասում է նրա՝ արձակուրդից վերադառնալուն պես ազատման դիմումը գրել տա»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0