Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում պաշտոնապես հայտարարել է ազգային թիմի նոր գլխավոր մարզչի անունը․ այդ պաշտոնը ստանձնել է 61-ամյա մասնագետ Ռոբերտո Մանչինին։
Մանչինիի աշխատանքի վերջին վայրը եղել է կատարական «Ալ-Սադը», որտեղից նա հեռացել է այս հունիսին։ Մինչ այդ անվանի մարզիչն աշխատել է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականում, Միլանի «Ինտերում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում», թուրքական «Գալաթասարայում», հռոմեական «Լացիոյում» և այլ ակումբներում։ Մանչինին արդեն ունի Իտալիայի հավաքականում աշխատելու հարուստ փորձ. նա թիմը գլխավորել է 2018-ից մինչև 2023 թվականը։ Հենց նրա գլխավորությամբ է «Սկուադրա Աձուրան» 2021 թվականին հռչակվել Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ չէր կարողացել թիմին դուրս բերել աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Արգենտինայի հավաքականի գլախավոր մարզիչը բացատրել է Իսպանիայից կրած պարտության պատճառները
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչու...
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյո...