Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել գետից։
Նմանատիպ հոդվածներ
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...
Իսակովի պողոտայում վթարի են ենթարկել «Վեոլիա Ջուր»-ի աշխատակցին․ վերջինս մահացել է
Այսօր՝ հուլիսի 27-ին, «Վեոլիա Ջուր» ընկերություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Իսակովի պողոտայից դեպի Սեբաստ...
Կեսգիշերին ահազանգ Սևանից․ խափանված նավակից քաղաքացուն անվտանգ դուրս են բերել
Հուլիսի 27-ին՝ ժամը 00։52-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ բնակավայրի...