Հայ ընբիշն ադրբեջանցու հետ գոյամարտում պարտվեց անորոշ մրցավարության պայմաններում
Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը վստահ հաղթանակով դուրս եկավ Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ երեկոյան կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
71 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Նազարյանը առաջին մրցափուլում 9:0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Էրվին Ցուցորին:
Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել նորվեգացի Մարտին Լետվիկը: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ թուրք Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը (51 կգ) ադրբեջանցու հետ քառորդ եզրափակիչի գոտեմարտում պարտվեց անորոշ մրցավարության պայմաններում:
Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն Արարատ Ավետիսյանը (48 կգ) եւ Վազգեն Մնացականյանը (65կգ):
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Արգենտինայի հավաքականի գլախավոր մարզիչը բացատրել է Իսպանիայից կրած պարտության պատճառները
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչու...
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյո...