Քաղաքականություն

Զելենսկին մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հանդիպումից

Զելենսկին մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հանդիպումից

Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։


«Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։


Մենք նաև խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է վերակենդանացնել դիվանագիտական ​​գործընթացը։ Մեր թիմերը կհամակարգեն իրենց հետագա հաղորդակցության մանրամասները։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար»,-հանդիպումից հետո հայտնել է Զելենսկին։



Հիշեցնենք` Ամերիկայի նախագահի վարչակազմից ավելի վաղ հայտնել էին, որ Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը ծրագրում է քննարկել Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը։ ԱՄՆ-ն գտնում է, որ հակամարտությունն ավարտելու ժամանակն է: 


Ամերիկյան առաջնորդի և Զելենսկու հանդիպմանը հրավիրվել էին ԱՄՆ Սենատի բոլոր 100 անդամները, հայտնել էր «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով օրենսդիրների երկու օգնականների։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250